Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դեռահասները խոշորացույցի տակ

Դեռահասները խոշորացույցի տակ
16.11.2017 | 20:32

Վարչապետը մտահոգված է դեռահասների խնդրով, ավելի ստույգ, նրանց առողջ ապրելակերպով և առողջ մտածողության ձևավորմամբ։ «Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ անչափահասներին ծխախոտ, այդ թվում` նարգիլե, ոգելից խմիչքներ և այլ ապրանքներ վաճառելու, 18 տարին չլրացած անձանց համար արգելված գիշերային ակումբներ և զվարճանքի այլ վայրեր մուտք գործելու դեպքերի կանխարգելումն անբավարար է, իսկ որոշ դեպքերում` չկանոնակարգված»,- կառավարության երեկվա նիստն այս մտահոգությամբ սկսեց վարչապետը, ընդգծելով, որ ներկայումս գործող վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չեն։ Այս ամենի պատճառը Կարեն Կարապետյանը համարեց խնդիրն ուսումնասիրող և կարգավորող լիազոր պետական մարմին չունենալը։

Բնականաբար, դիտարկումից հետո հետևեց հատուկ հանձնարարականը արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, ոստիկանության պետին և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում մշակել անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ, ոգելից խմիչքներ վաճառելու, ինչպես նաև զվարճանքի արգելված վայրեր մուտք գործելու դեպքերը խստացնող նախագիծ։ Վարչապետը նշված կառույցներից սպասում է կոնկրետ առաջարկություններ։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ